Պատվաստումները պարտադիր դարձնել ու մարդկությանը քշել զանգվածային պատվաստման

Նոր կորոնավիրուսի ստեղծման ամենահիմնական նպատակը

 

Աշխարհի գլոբալիստական կամ ջհուդամասոնական ուժերի ներկայացուցիչ Ջո Բայդենը երեկ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը, չեղյալ հայտարարեց գլոբալիստական կամ ջհուդամասոնական ուժերի մեկ այլ կամակատար հանդիսացող Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ իր նախորդի ՝ Դոնալդ Թրամփի հրամանագիրը:

Բնավ զարմանալի չէ, որ Ջո Բայդենը ԱՄՆ-ի` ԱՀԿ վերադառնալու մասին իր հրամանագրով վերականգնեց ԱՀԿ-ին Միացյալ Նահանգների անդամակցությունը, ընդ որում, դա կատարելով հենց իր երդմնակալության օրը, ինչը խորհրդանշական իմաստ ունի և ընդգծում է, թե ԱՄՆ-ի նորընտիր նախագահը որքան է կարևորում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ԱՄՆ-ի վերադարձը:

Քանի որ նոր կորոնվիրուսի (SARS-COV 2), որպես մարդկության դեմ կենսաբանական զենքի, ստեղծման ամենահիմնական նպատակը պատվաստումները պարտադիր դարձնելն ու մարդկությանը զանգվածային պատվաստման քշելն է, բնավ զարմանալի չէ, որ ԱՀԿ-ն կոծկելով ու կեղծելով իրականությունը , օրերս հայտարարեց, թե կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերից մինչ այժմ մահվան դեպքեր չեն գրանցվել: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է ԱՀԿ փորձագետ Մարիանժելա Սիմաոն:

«Մենք ունենք պատվաստանյութ, որը լայնորեն օգտագործվում է շուկայում,- ասել է նա:- Այն Pfizer-ն է: Եվ մենք դեռ չենք տեսել մեկ մահ պատվաստանյութերից, որոնք այս պահին օգտագործվում են»:

Ըստ ԱՀԿ փորձագետի, հաղորդվել է ընդամենը մի քանի կողմնակի ազդեցությունների մասին, ինչպիսին է անաֆիլակտիկ ցնցումը, քանի որ պատվաստվածներից ոմանք ալերգիայի լուրջ նախահակում ունեն: Մինչդեռ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նորվեգիայի դեղերի գործակալությունը դեռ օրեր առաջ հայտնել է երկրում COVID-19-ի դեմ պատվաստված առնվազն 23 մարդու մահվան մասին, որոնք պատվաստել են հենց ամերիկյան «Pfizer» ընկերության և նրա գերմանացի գործընկեր «BioNTech»-ի կողմից արտադրված պատվաստանյութով:

Վերոնշյալ տեղեկատվությունից հետո «The Epoch Time»-ը վկայակոչելով բժշկական հաստատությունների զեկույցները և մահացածների հարազատների մեկնաբանությունները, հաղորդել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ «Pfizer /BioNTech»-ի և «Moderna»-ի արտադրած պատվաստանյութերով պատվաստվելուց հետո 55 բնակիչների մահվան մասին:

Անդրադառնալով նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներին, «Ազգային վերահսկողության համակարգ»-ն իր ֆեյսբուքյան էջում «CREDO QUIA VERUM» («Մենք հավատում ենք, որ ճշմարիտ է») խորագրի ներքո գրել է .

«Նորվեգիայում Pfizer-ի կորոնա-պատվաստանյութի ներարկումից հետո մահացել է 23 մարդ։ Նույն պատվաստանյութը ամերիկյան FDA-ը հաստատել է կիրառման համար 2020 թվականի դեկտեմբերի 11-ին։

(հղումներն Ազգային Վերահսկողության Համակարգի էջում` մեկնաբանություններում)

Իսկ ի՞նչ է կատարվում կամ կատարվելու Հայաստանում։ Քանի՞ տարեց քաղաքացի ունենք (այդ թվում նաև ծերանոցներում), որոնց ներկա իշխանությունը «բեռ» է համարում։ Արդյո՞ք մենք կտեղեկանանք, եթե այդ մարդկանց, կրկին թաքուն, պատվաստեն ու սպանեն։ Թե ինչ կլինի երիտասարդ օրգանիզմների, հղի կանանց ու երեխաների պարագայում, ոչ ոք չգիտի, քանի-որ ցանկացած դեղամիջոցի, այդ թվում նաև պատվաստանյութի փորձարկման համար անհրաժեշտ է նվազագույնը 10 տարի։ Հստակ է, որ կատարվում է համատարած կլինիկական փորձարկում, որից մարդիկ են մահանում։ Ու դեռ պարզ չէ, թե ինչ հիվանդություններ (նաև անպտղություն) ձեռք կբերեն նրանք։

Արդեն համոզվել ենք, որ թաքուն ու ոչ հաշվետու գործողությունները, սպանություններն այս իշխանությունների գործելաոճն են։ Եկեք չհանդուրժենք դա։

Շարունակաբար կներկայացնենք կորոնավրուսի դեմ պատվաստանյութերի բաղադրությունը, հատկությունները, վտանգները, դրական կողմերը (եթե դրանք կան)։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալ փաստերին և կատարել սեփական եզրակացությունները»։

Հավելենք, որ, օրինակ, ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ 80 և ավելի տարիքի անձանց պատվաստումներն արդեն պարտադիր են դարձված, ինչը կատարվել է այն պատճառաբանությամբ, որ հիշյալ տարիքի անձինք առավել խոցելի են: Ճիշտ է, հիշյալ տարիքի անձինք առավել խոցելի են և առավել ենթակա են COVID-19-ով հիվանդանալու դեպքում մահվան ռիսկի, սակայն նկատենք, որ կարանտինի կանոնները չպահպանելու դեպքում շրջապատի մարդկանց վարակելու, հանրային վտանգավորության տեսանկյունից որևէ տարբերություն չկա, թե վարակվածը կամ հիվանդը 80, 90, թե, ասենք, 35-40 տարեկան է: Ստացվում է, որ նրանց պարտադիր պատվաստման նպատակը հանրային անվտանգության խնդրի լուծումը չէ: Իսկ թե իրականում ինչն է, հանգամանորեն կանդրադառնանք առաջիկայում:

 

Արթուր Հովհաննիսյան