COVID-19-ի դեմ պատվաստումները կարող են հանգեցնել կաթվածի ու նույնիսկ մահացու հետևանքներ ունենալ

Բացառել պարտադիր պատվաստումները

Արտերկրից ստացվող ու միանգամայն հավաստի տեղեկությունները, որոնք հաջորդում են մեկը մյուսին, կրկին վկայում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումները, ինչպես, օրինակ, մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլով» պատվաստումները, մի շարք դեպքերում կարող են մահացու հետևանք ունենալ: Հետևաբար պետք է բացառվի այդ պատվաստումները մարդկանց պարտադրելը, իսկ պատվաստման յուրաքանչյուր պարտադրանք պետք է գնահատվի որպես մարդու իրավունքների կոպտագույն խախտում և պատժվի:

Որպեսզի ընթերցողը ճիշտ պատկերացնի իրավիճակը, հարկ է բացատրել, որ այդ պատվաստումների հետևանքով արդեն իսկ գրանցվել և առաջիկայում էլ գրանցվելու են մահվան բազմաթիվ դեպքեր: Ընդ որում, խոսքը դեռ սոսկ այդ պատվաստանյութերի թերի, բավականաչափ մշակված չլինելու կամ, ընդհանրապես, դրանց բնույթի մասին է, որը, օրգանիզմի անհատական առանձնահատկություններով պայմանավորված, որոշ դեպքերում կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների:

Հասկանալի է, որ պատվաստանյութեր արտադրողները և պատվաստողները չէին ցանկանա, որ պատվաստումների հետևանքով այդպիսի մահացու դեպքեր լինեին ու շատ մարդիկ վախենային ու հրաժարվեին պատվաստումներից: Կարժամկետ հատվածում դա ձեռնտու չէ նույնիսկ մարդկության քանակի կրճատման, ավելի ճիշտ, զանգվածային մարդասպանության ծրագիր իրականացնող աշխարհի գլոբալիստական կամ ջհուդամասոնական ուժերին և պատվաստանյութերի այն արտադրողներին, որոնք կատարում են նրանց պատվերը: Ինչո՞ւ…

Այն պարզ պատճառով, որ մարդկության մասշտաբով մի քանի հազարի կամ նույնիսկ տասնյակ հազարի մահը չափազանց փոքր ցուցանիշ է այն ծրագրում նախանշվածի համեմատ, որ ունեն և իրականացնում են հիշյալ ուժերը, մինչդեռ պատվաստումից գրեթե անմիջապես հետո ոմանց մահը կարող է վախեցնել այլոց ու դրդել պատվաստումներից հրաժարվելուն:

Այսինքն` մենք դեռ նկատի չունենք այն հնարավոր և առավել զանգվածային բնույթի հետևանքները, որոնք սպասելի են պատվաստանյութերի որոշ արտադրողների կողմից դրանք որպես կենսաբանական զենք արտադրելու, այդ պատվաստանյութերում, որպես դանդաղ գործողության ական կամ ականներ, նանոմասնիկներից բաղկացած բինարային կամ բազմաբաղադրիչ հատուկ նյութեր ներդնելու պարագայում: Այդ հետևանքները` մահացու տարբեր հիվանդություններ, չբերություն, ամլություն, մեռելածնություն, վիժումներ կամ մոտ ապագայի ստրկատերերի կողմից տրվող հրամաններին ու հրահանգներին հակադրվելու, դրանք չկատարելու մարդու կամքի ընկճում, դիմադրելու ցանկության վերացում, կարող են ի հայտ գալ, ասենք, տարիներ հետո:

Պարզապես սոսկ այն, որ պատվաստումները կարճաժամկետ հատվածում արդեն իսկ հանգեցրել են բազմաթիվ անձանց մահվան` նույնիսկ առանց այդ պատվաստանյութերի արտադրողների այդ դիտավորության, լիովին բավարար հիմք է պատվաստումների պարտադիր բնույթը մերժելու համար, եթե Հայաստանում առաջիկայում փորձ արվի այդ սկզբունքին անցնել:

Այս թեմայով մեր նախորդ` «Զգուշացում իշխանություններին` չփորձեք COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձնել» վերտառությամբ հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ COVID-19-ի դեմ պատվաստումից հետո միայն Նորվեգիայում չէ, որ մարդիկ են մահացել, ուր դեռ հունվարի 14-ի դրությամբ նրանց թիվն արդեն հասել էր 23-ի: «The Epoch Time»-ը վկայակոչելով բժշկական հաստատությունների զեկույցները և մահացածների հարազատների մեկնաբանությունները, օրերս հաղորդել է, որ ԱՄՆ-ի 55 բնակիչներ մահացել են կորոնավիրուսի դեմ «Pfizer /BioNTech»-ի և «Moderna»-ի արտադրած պատվաստանյութերով պատվաստվելուց հետո:

Նշվում է, որ հիվանդները մահացել են պատվաստումից հետո մի քանի օրվա ընթացքում: Օրինակ, Կոլորադոյի ծերանոցի 66-ամյա բնակիչը, հունվարի 17-ին հրապարակված տեղեկատվության համաձայն, պատվաստումից հետո քնկոտություն է զգացել և ամբողջ օրն անկողնուց վեր չի կացել: Հաջորդ առավոտյան նրան մահացած են գտել անկողնում ՝ կիսաբաց աչքերով և բերանին փրփուրով:

Որոշ տեղեկություններ մեզ հիմք են տալիս եզրակացնելու, որ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո մահացածների իրական քանակը շատ ավելին է, քան վերոնշյալ 55-ը, բայց իշխանությունները ձգտում են թաքցնել այն: ԱՄՆ-ից իմ մտերիմներից մեկը` Անահիտ Աթաբեկյանը, օրերս տեղեկացրեց, որ իր ծանոթի մայրն իր ոտքով գնացել է պատվաստվել ու տասը րոպեից մահացել է։

Պատճառաբանել են, թե թույլ իմունիտետի հետևանք է, ոչ թե պատվաստանյութի:

«Մուրճն էլ է ձեռքներին, մեխն էլ… ոնց, որտեղ հարմար է, խփելու են…»,- իր նամակում գրել է տիկին Աթաբեկյանը:

Նույն օրը, երբ հայտնի դարձավ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ «Pfizer /BioNTech»-ի և «Moderna»-ի արտադրած պատվաստանյութերով պատվաստվելուց հետո 55 հոգու մահվան մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում կատարելով «Էդիոթ Ախրոնոթ» իսրայելական պարբերականի վրա, տեղեկացրել է, որ Իսրայելում նոր կորոնավիրուսի դեմ «Pfizer» պատվաստանյութի առաջին ներարկումից հետո առնվազն 13 մարդու դեմքի նյարդը պարալիզացվել է

«Ըստ նախարարության տվյալների, առնվազն 13 մարդու մոտ ի հայտ են եկել կաթվածի նշաններ, սակայն համակարգում բժիշկները համարում են, որ գործնականում այդպիսի դեպքերի թիվը շատ ավելին է»,-հաղորդել է հիշյալ պարբերականը:

Կրկին անդրադառնալով նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներին, «Ազգային վերահսկողության համակարգ»-ն իր ֆեյսբուքյան էջում հունվարի 16-ին «CREDO QUIA VERUM» («Մենք հավատում ենք, որ ճշմարիտ է») խորագրի ներքո գրել է.

«Պատվաստումները միլիոնավոր կյանքեր փրկած միջոցներ են, որոնց իմաստը կայանում է նրանում, որ վարակը ճանաչելի դառնա մարդու օրգանիզմի համար մինչև վարակվելը։ Պատվաստումները հիմնականում լինում են  երկու տեսակի՝ կենդանի-թուլացված և սպանված։

Այսօր գոյություն ունի պատվաստումների ևս մեկ տեսակ, որը պարունակում է հարուցիչի գենետիկ նյութ` ՌՆԹ կամ ԴՆԹ։

Պատվաստանյութերի օգուտ/վնաս հարաբերակցությունը գնահատելու համար անհրաժեշտ է հասկանալ թե՛ գործող նյութի, թե՛ ուղեկցող նյութերի հնարավոր հատկությունները։

Անդրադառնանք կորոնավիրուսի պատվաստանյութերին, մասնավորապես Moderna, Pfizer և Sputnik V-ին։

Moderna, Pfizer և Sputnik V պարունակում են SARS-COV 2-ի մակերեսային S պրոտեինները կոդավորողի-ՌՆԹ (ժառանգական նյութ), որը, տեսականորեն, պատվաստված անձանց բջիջներում պետք է արտադրի S սպիտակուցը և ճանաչելի դարձնի Կորոնավիրուսը իմունային համակարգի համար։

Moderna և Pfizer կորպորացիաների կողմից ներկայացված պատվաստանյութերում ժառանգական նյութը պարփակված է լիպիդային նանոկապսուլաներում, իսկ Sputnik V-ում` պարփակված է մեկ այլ՝ ադենովիրուսի կազմում։

Տարբերությունը կայանում է նրանում, որ եթե Sputnik V-ի պարագայում վիրուսը, որպես վեկտոր, մուտք է գործում միայն որոշակի բջիջներ, ապա լիպիդային նանոկապսուլաները (Moderna և Pfizer-ի դեպքում) կարող են մուտք գործել բացարձակ բոլոր բջիջներ (այդ թվում վերարտադրողական համակարգի` ձվարաններ և սերմնարաններ, նյարդային համակարգի և բոլոր օրգանների)»։

Արթուր Հովհաննիսյան