Կարին Տոնոյանը դիմել է Սասուն Միքայելյանին

Բաց նամակ Երկրապահ կամավորականների միության

նախագահ Սասուն Միքայելյանին

Հարցում

Պարոն Միքայելյան,

Հիմք ընդունելով «ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

  1. Ի՞նչ կապ և կամ առնչություն է ունեցել Մենուա Հովհաննիսյանը ԵԿՄ-ի հետ,
  2. Արդյո՞ք Մենուա Հովհաննիսյանը հանդիսանում էր ԵԿՄ անդամ․
  3. Ի՞նչ հիմքով է Նա զորակոչվել և մասնակցել սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված զինված ընդհարումներին,
  4. Ի՞նչ զենք և զինամթերք է հատկացվել Նրան պատերազմական գործողություններին մասնակցելու համար,
  5. Ի պաշտոնե ո՞ւմ հրամանատարության ներքո է Նա մասնակցել զինված գործողություններին։

Խնդրում եմ կից ներկայացնել նաև սույն հարցման պատասխանների հետ առչնություն ունեցող փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են։

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից։