Ես ուղղակի ապշում եմ, թե ինչպես են իշխանավորները արագ-արագ տանում երկիրը թուրքի երախը

Ես ուղղակի ապշում եմ, թե ինչպես են իշխանավորները արագ-արագ տանում երկիրը թուրքի երախը։

Անկեղծ, մտածում եմ, որ իշխանավորները մոտ կամ մասսայական խելագարություն են, կամ զանգվածային մտքի մթագնում։

Այլ կերպ ես չեմ կարող բացատրել, թե ինչու է Փաշինյանը և իր թիմը վազելով իրականացնում Թուրքիայի` հակահայկական, պանթուրանական ծրագիրը։

Խոսքը տխրահռչակ ճանապարհների` իբր ապաշրջափակման մասին է, իսկ եթե ավելի ստույգ խոսենք, ապա խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի վերամիավորման մասին է`այսպես կոչված «Մեղրիի միջանցքով»։

Նախ պետք է նշել, որ այո´ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, ԲԱՅՑ Հայաստանը` գտնվելով ահավոր վիճակում տնտեսական և ռազմական առումով, բացելով սահմանները և թույլ տալով թուրքերին փաստացի վերամիավորվել, առաջին հերթին ոչ թե լուծում է տնտեսական խնդիր, այլ առաջացնում է Հայաստանի Հանրապետության գոյության համար հիմնարար խնդիր։

Տեսեք, Ադրբեջանը հավակնում է Հայաստանի տարածքներին (Սյունիք, Երևան, Սևան), Թուրքիան իր արտգործնախարարի շուրթերով ակնարկներ է անում կրկին Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ։

Ադրբեջանի ռազմական ուժերը տեղակայվում են այն կետերում, որոնք թույլ են տալիս սրացման դեպքում միանգամից կտրել Հայաստանի հարավը։

Թուրքիան արագացված տեմպերով կառուցում է լայնածավալ ռազմական ենթակառուցվածքներ` Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում։

Ադրբեջանը կտրուկ ավելացնում է իր ռազմական ծախսերը, Թուրքիան և Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը անցկացնում են իրենց պատմության մեջ ամենախոշոր ձմեռային զորավարժությունները`Հայաստանի սահմաների մոտ, ընդ որում զորավարժությունները կրում են հարձակվողական բնույթ։

Ադրբեջանը հետևողական լարում է հակահայկական հռետորաբանությունը դիվանագիտական դաշտում, իսկ Թուրքիան անդադար խոսում է «Մեծ Թուրանի» վերամիավորման մասին։

Մի խոսքով, միայն կույր և խուլ մարդը կարող է չնկատել այս բոլոր ազդակները։

Իսկ ի՞նչ է անում փաշինյանական վարչակազմը։

Փակելով աչքերը այս ամենի վրա՝ շարունակում է ՓԱՍՏԱՑԻ բացել Հայաստանի դարպասները մարդակեր և վայրագ թուրքերի և կովկասյան թաթարների (այլ կերպ ասած ադրբեջանցիների) առջև։

Ես ցնդում եմ, քանի որ առանց պատշաճ, ամուր և խորացված անվտանգային համակարգի, առանց վերազինված և լիովին պատրաստված բանակի, առանց տնտեսական առումով լրջագույն կանխարգելիչ նախապատրաստական աշխատանքների` բացել սահմաները ադրբեջանցիների և թուրքերի հետ, նվազագույնը ինքնասպանություն է:

Հիմա, եթե իշխանությունները դա չեն հասկանում, ուրեմն պետք է հեռանան, իսկ եթե անում են՝ գիտակցելով, ուրեմն պետք է հեռանան տասը րոպեից։

Հ.Գ. Իմիջայլոց, իսկ իշխանությունները մտածե՞լ են, որ առանց Արցախի Հանրապետության գրավված տարածքների դեօկուպացիայի, Արցախի կարգավիճակի գոնե հեռանկարային տեսլականի ձևավորման և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքների լիակատար անվտանգության ապահովման, նույնիսկ մտածելը սահմանների բացման մասին խելագարություն է:

Հ.Գ.Գ․ Իսկ Էրդողանի ու Ալիևի ատամները, միևնույն է, փշրելու ենք, չգիտեմ ոնց և երբ, բայց տարբերակ չունենք…

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից