Արսեն Թորոսյանի հրաժարականի դիմումը նախագահականում է

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից:

Այս մասին տեղեկությունը հաստատել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա նաև նշել է, որ այլ անձի այս պաշտոնում նշանակելու հետ կապված այս պահին առաջարկ չի ստացվել։