Աննա Հակոբյանը գործողությունները հսկում էր բունկերից, Արգիշտի Քյարամյանը Շուշիի հանձնման գործողությունները հսկում էր դրսում. «Հայրենիք» զորախմբի անդամ

«Որտեղ հայտնվում էր մեր զորախումբը, այդ վայրում թշնամու ինտենսիվ կրակ էր սկսվում՝ բոլոր տեսակի զինամթերքներից»,- ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցության ջոկատով Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետ Զոհրապ Ավետիսյանը, որը շուրջ 23 տարի աշխատել է ԱԱԾ համակարգում:

Նա շեշեց, որ կրակոցները կոկրետ իրենց խմբի գլխին էին, կողքերը կրակ չէր գնում. «Կրակը վարվում էր կոնկրետ մեր զորախմբի ուղղությամբ: Թիրախավորված էր, դա պարզ երևում էր: Որտեղ Արգիշտի Քյարամյանը հայտնվում էր մեր կողքին, այդ մասում սկսվում էր թշնամու ինտենսիվ կրակը»:

Զոհրապ Ավետիսյանի խոսքով, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը: «Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որը հետո ներքուստ դարձավ համոզմունք, որ Աննա Հակոբյանը գործողությունները հսկում էր բունկերից, Արգիշտի Քյարամյանը Շուշիի հանձնման գործողությունները հսկում էր դրսում: Դա ինձ համար միանշանակ է, նա կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը և ամեն ջանք դնում էր, որ մեր զորախումբը ոչնչացվի: Ի պատիվ պարոն Արթուր Վանեցյանի ու մեր զորախմբի  տղաների, կորուստներ չունեցանք:

Միանշանակ կարող եմ պնդել՝ նպատակն էր վերացնել մեր զորախումբն իրենց ձեռքերով», – ասաց «Հայրենիք» կուսակցության ջոկատով Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետ Զոհրապ Ավետիսյանը:

«Հայրենիք» զորախմբի դեմ այդ արշավը նա  մեկ բառով բնութագրեց՝ վախ. «Ռեալ ուժ էին տեսնում ի դեմս Արթուր Վանեցյանի»:

«80 հոգանոց զորախումբ էր: Իրենք ուղղությունը ո՞նց են տանում, որ «Հայրենիք»  զորախումբը Շուշին հանձնեց, Շուշիից գնաց: Այ ընկերներ,  այնտեղ 25-30 հազարանոց բանակ կար, այսինքն այդ  կանոնավոր բանակը դնում եք մի կողմ,  ու այնպիսի տպավորություն եք առաջացնում, որ  Վանեցյանի 80 հոգանոց «Հայրենիք» զորախումբը հանձնեց Շուշին: Աբսուրդ է»,- ասաց  փոխգնդապետ Զոհրապ Ավետիսյանը: