Աննան Մոսկվայում տուն է գնում, իսկ մեր ռազմագերիները տանջամահ են լինում Բաքվի բանտում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Հատուկ նշանակության զորքերի պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը։

Անդրադարձ է կատարվել.

1․Պաշտպանության նախարարության գործունեությանը պատերազմի օրերին

2․Ուժային կառույցների տարբեր ստորաբաժանումներին դասալիքի պիտակավորում տալու փաստին

3․Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խնդրին

4․Պատերազմի օրերի բացթողումներին՝ զինվորներին անհրաժեշտ հագուստով, զրահաբաճկոնով զինել չկարողանալու մասին:

Արթուր Գրիգորյանն անդրադառնալով պատերազմի օրերին մեր զինվորներին անհրաժեշտ ռեսուրսներով չապահովելուն՝ շեշտեց, որ եթե ֆինանսական միջոցները կարողանային ճիշտ կառավարել, ապա հնարավոր կլիներ շատ զինվորների կյանքեր փրկել, քանզի նրանք հիմնականում ստացել են բեկորային վնասվածք՝ զրահաբաճկոն չունենալու պատճառով։

Հատուկ նշանակության զորքերի պահեստազորի սպան բացահայտեց, որ այսօր Բաքվի բանտում 1226 ռազմագերի ունենք, որոնց ճակատագիրը մնում է օդում կախված։

Ինչ վերաբերում է Շուշիին, ապա Արթուր Գրիգորյանը նշեց, որ իր տեղեկություններով Շուշիի բանտում հայ ռազմագերիներ կան, իսկ Շուշիի փողերը, որոնց ճակատագիրը բոլորին է հետաքրքրում, մեր զրուցակիցը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ դուրս են բերվել այնտեղից, բայց ո՞ր ուղղությամբ՝ դա հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում