Փաշինյանի (Փաշաևի) այս քայլը նույնպես պետք է դիտարկել նրա դավաճանական գործողությունների երկար շղթայում

ՀՀ գերագույն գլխավոր ստախոս, մանիպուլյատոր, «մուտիլովչիկ», սադրիչ, ինտրիգան, բանսարկու, նաև իր այս շնորհների միջոցով  ՀՀ վարչապետի պաշտոնին տիրացած Նիկոլ Փաշինյանը (Փաշաևը) վերջերս, ինչպես արդեն հայտնի է, հանդես է եկել «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում, որը, ի դեպ, հունվարի 4-ին հրապարակվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ :

Վերոնշյալ հոդվածում, որին առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք, Փաշինյանը (Փաշաևը) հերթական անգամ օգտվելով ստի, մանիպուլյացիայի, «մուտիլովկայի», ինտրիգի իր զինանոցից, նենգափոխելով իրականությունը, փորձում է կատարվածի հարցում որոշակի մեղքի բաժին վերագրել Ռուսաստանին. իբր Ռուսաստանը պատերազմին նախորդած բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմում է եղել: Փաշինյանը (Փաշաևը) դրանով իսկ փորձում է հայ ժողովրդի մեջ հակառուսական տրամադրություններ, վերաբերմունք սսդրել մի կողմից, իսկ մյուս կողմից Ռուսաստանի որոշակի շրջանակներում բացասական վերաբերմունք ձևավորել Հայաստանի նկատմամբ, որի ղեկավարությունը ոչ միայն ապերախտ է ու չի գնահատում ՌԴ միջնորդական ջանքերը, այլև աշխարհին իրականությունը ներկայացնում է կեղծված:

Եվ քանի որ միանգամայն պարզ է, որ հիշյալ հոդվածի հնարավոր արդյունքից կարող են շահել Ադրբեջանն ու Թուրքիան (նաև ՀՀ-ին ու հայ ժողովրդին թշնամի մի քանի այլ պետություններ և ուժեր), իսկ տուժողը կարող են լինել Հայաստանը, Արցախը, մեր ժողովուրդը, Փաշինյանի (Փաշաևի) այս քայլը նույնպես պետք է դիտարկել Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի հանդեպ նրա դավաճանական գործողությունների երկար շղթայում և համապատասխան իրավական գնահատական տալ Հայաստանի ռազմավարական միակ դաշնակցի` Ռուսաստանի Դաշնության հանդեպ մեր ժողովրդի մեջ, հօգուտ թշնամու, բացասական վերաբերմունք ձևավորելու, ՀՀ-ՌԴ հարաբերությունները վատացնելու կամ վատթարացնելու և մեր ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու նրա այս փորձին:

Բավական չէ, որ Փաշինյանը (Փաշաևը) իր քաղաքական թիմում ունի, բացի այդ, ԱԺ, կառավարություն և պետական այլ հաստատություններ է մտցրել բազմաթիվ հակառուս անձանց, նրանց թվում նաև` սորոսական, որոնց մի մասը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են (նրանց բոլորի ինքնությունը Ռուսաստանին, կարծում ենք, քաջ հայտնի է), վերոնշյալ հոդվածով էլ փորձում է սասանել հայ-ռուսական հարաբերությունները:

«2013-ին ծնվում եւ 2015-ին վերջնականորեն ձեւակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձեւով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում,- գրել է Փաշինյանը (Փաշաևը) իր վերոնշյալ հոդվածում:- Առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը» (ընդգծումը` մերը):

Եվս մեկ մեջբերում Փաշինյանի (Փաշաևի) խնդրո առարկա հոդվածից.  «… հաջորդը ռուսական առաջարկները, որոնց առանցքային պրոբլեմը Արցախի կարգավիճակի դուրս մղումն է բանակցային օրակարգից»:

Փաշինյանը (Փաշաևը) երեկ Մոսկվայից շառաչուն ապտակ ստացավ իր վերոնշյալ կեղծիքի առնչությամբ. ՌԴ ԱԳՆ-ը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը վերջին հոդվածում ստել է:

«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը երբեք չի տարել լոկ 7 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ՝ մոռանալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». այս մասին նշված է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ,ՌԴ արտգործնախարարի հատուկ հարցերով հանձնակատար Իգոր Պոպովի տարածած հայտարարության մեջ՝ ի արձագանք  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածի։

Մանրամասնելով, Պոպովը նշել է, որ հոդվածում ռուսական առաջարկները, ամենայն հավանականությամբ, նշանակում էին փուլային կարգավորման ծրագիր, որի վերջին տարբերակը կողմերին էր ներկայացվել 2019-ի հունիսին:

«Այդ ծրագրի հիմքում, որը շատ հարցերով համընկնում էր Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են հիմնարար սկզբունքներ, այդ թվում՝ առաջին փուլում 5 շրջանների վերադարձը Ադրբեջանին, երկրորդ փուլում՝ երկու, ընդորում, հատուկ ընդգծեմ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ»,- բացատրել է նա:

Իգոր Պոպովը նշել է նաև, որ առաջին փուլում Երևանի շահերն ընդգծող այլ կետերից էին Լեռնային Ղարաբաղի բնակչության լիարժեք կենսագործունեության ապահովման իրավունքի ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման պարտավորության ստանձնումը կողմերի միջև:

«Այդ իսկ պատճառով պնդումը, որ Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,- հավելել է ռուս համանախագահը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի վերոնշյալ արձագանքին, փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել շատ ճիշտ արձանագրմամբ .

«Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «44 օրյա պատերազմի ծագումը» վերնագրով հոդվածին ՌԴ ԱԳՆ արձագանքը ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով («Պետական դավաճանությունը».- Ծ.Հ.) հարուցվելիք քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն ապացուցող հերթական ապացույցն է։

ՌԴ ԱԳՆ արձագանքը հավաստում է հիշյալ քրեական գործով ապագա մեղադրյալ Նիկոլ Փաշինյանի կողմից դիտավորյալ կերպով հայանպաստ բանակցությունները տապալելուն, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմի նախաձեռնումն արդարացնելուն ու Արցախի ինքնորոշման իրավունքին մահացու հարված հասցնելուն ուղղված դիտավորյալ գործողությունները»։

 

Արթուր Հովհաննիսյան