«Բերի շինել, իդի դոմոյ»

Կա աստվածաշնչյան դասական ձևակերպում Հոբի գրքում. Աստված տվեց, Աստված տարավ:

Պրոեկտումը Ղարաբաղի վրա «ինքնատիպ» էր այն առումով, որ. Ղարաբաղը, արմագեդոնյան այս օրերին, փաստացի ստալկերյան «զոնա» էր մեր և ամբողջ աշխարհի համար:

Այլ հարց է` ունեի՞նք մենք համապատասխան տարկովսկիներ, որ կհասկանային էպիկ խորքը, այն երևարկելու համար, որպեսզի այսպիսի արդյունք չստանայինք: Ունեինք, բայց նրանք այս խաղում մնացին հետնաբեմում, որևէ բան չկարողացան անել, որովհետև հաշվարկը` «զոնայի», մենք չէինք արել. մերը խնդիրը պոստֆակտում արձանագրումներն էին: Նաև` խաղը վարում էին աշխարհի հզորները, որոնց մոտ… «միշտ էլ թույլն է մեղավոր»:

Մենք թույլ չէինք, իհարկե, մենք Աստծո հզորներն էինք, ինչպես Աստված ասել էր Գեդեոնին, սակայն մեր զոնայում «ստալկերները» այդ ավետիսները ի զորու չեղան տարածել նաև այն պատճառով, որ ազգի ընդհանրական մարմինը տկար էր, միտքը` դեգրադացված, հոգին` տարտղնած, ու սա մենք պետք է խոստովանենք` ըստ էության:

Բուժվելու, ընկած տեղից կանգնելու, ավերված հոգիդ, երկիրդ, տունդ վերակենդանացնելու համար կա մեկ բանաձև` բուժիր պատճառը, ոչ թե հետևանքը:

Մեզ տարիների ընթացքում առանձնապես հստակ չբացատրվեց Ղարաբաղի արմագեդոնյան, էներգետիկ նշանակությունը, ինչին ի դեպ տիրապետում էին դրսի` այս մեծ խաղը սկսած ակումբներն ու օթյակները` երկար պրոեկտումների արդյունքով, ուստի ամենևին էլ պատահական չէր, որ սովետի քանդումը սկսվեց հենց Ղարաբաղից… որքան հուժկու կինետիկա պետք է կենտրոնացած լիներ այդ տարածքի խորքային էութաբանության վրա, որ համաշխարհային վամպիր սատելիտների նպատակը այդքան դիպուկ աշխատեր, և Ղարաբաղյան շարժմամբ տարուբերվեր, քանդվեր սովետը… և` ոչ միայն:

Քանդվեց: Առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրը վերցրեց իր վրա այդ «առաքելությունը»: Վերադարձնելով հող հայրենին` Ղարաբաղը, ծաղկեցրեց այն. մինչև վերջին նաքարկիտը դնելով այնտեղ, հույս փայփայելով, որ ժամանակի ընթացքում աշխարհի գիտակցությունը կհարմարվի առկա քաղաքական ստատուս-քվոյի հետ:

Ավաղ: Իրականում «զոնային»` էներգետիկ, փոքրիկ տարածքին վիճակված էր երկրորդ շրջափուլ, այն պետք էր արմագեդոնյան ճիգով կրկին վերադարձվեր «գյավուրներին»` աշխահի տիրակալների համար նոր պարտիա, ոտնատեղ ապահովելու համար, այս անգամ արդեն Մեծ Մերձավոր Արևելքում բժեժինսկիացում:

Արեցին: Դաժանորեն: Հայելային արտացոլմամբ: Եվ ընդհնարապես, Ղարաբաղի շուրջ ողջ համաշխարհային հաշվարկը կառուցված էր հայելային հակադարձման վրա:

Բնական է, որ արդյունքը պետք է հենց այսքան դաժան, դառը, արնահամ լիներ: Ընդ որում, ոչ միայն մեզ համար: Ամենքի: Ցավի կանչերը, որը խրվեցին մեր հողում, առաջնեկն են արմագեդոնի, որ հողի միջից ծիլեր են տալու դեպի այլ տարածքներ:

Թող երբեք ԱՄՆ-ին, Իսրայելին, որևէ մեկին չթվա, թե արմագեդոնյան շրջանում որևէ մեկը կարողանալու է պլստալ տիզերական պարտիայից, որքան էլ հայելիներ տեղակայվեն հակադարձումների համար. սա մարդկության վերջին շանսն է, և այն ցավալիորեն տանուլ է տրված արդեն իսկ… Երրորդ համաշխարհայինից, արմագեդոնի բուն պտույտից ոչ մեկը չի խուսափելու, այն պարզապես, ինչպես քրիստոնեության ընդունումը, մեզնից սկսվեց:

Ու մեր «դեպքն» էլ այսքան դաժան պետք է լիներ, որովհետև իշխողդ ոչ միայն մանուկ էր ու մերկ, այլև չիպավորված սրբապիղծ, որի համար որևէ սրբություն չկար ու գտնված էր որպես կատարյալ պիղծ, որովհետև այս երկրում, այս հողի վրա հնարավոր էր դաժանության նման աննախադեպ ռիտուլգիա, եթե երկրի ղեկին կանգնած է քրիստոնեության, հավատքի հետ կապ չունեցող` չիպավորման արդյունքում «ստացված», գենետիկորեն կազմավորում ունեցող մեկը, որը բջջի մակարդակում կապ չունի հայի, մարդու, հայրենիքի հետ:

Այլ կենդանի էր:

Ու նաև`այսքան դաժան ստացվեց մեր կորուստը, որովհետև 1915 թ. Եղեռնից հետո անգամ այս ամենը չէր բացատրվել հայ էթնոսին, էթնոս, որ պաշտպանիչ շերտեր չունի, հավատքն էլ ոչ զորեղ է` պետականության զգացողությունը գրեթե զրոյացված:

Ասենք, չերկնչենք. էթնոսը ևս չիպավորվեց 18-ի թավշի օրերին: Ոչ անմիջական: Համոզված կարելի է պնդել, որ ՀԱՐՓ համակարգով (դա էներգետիկ, անտեսանելի ցանցեր են, որոնց միջոցով հեռվում գտնվող հզոր նավերի վրայից ալիքներ են բաց թողնվում մարդկանց գիտակցության, հոգեբանության վրա, նաև կլիման են փոփոխում. նման համակագեր ունեն ԱՄՆ-ը և Ռուսաստանը. Իսրայելի, մնացյալի մասին այս պահին տեղեկություն չկա, այս մասին շատ խոսում է ոչ անհայտ Իվաշովը` հղում անելով հետախուզական աղբյուրներին):

Այլապես նման «ներդաշնակ» գըմփ-գըմփ-հու անհնար էր ստանալ որևէ կերպ, և այն էլ հայոց հանրապետության սրտում: Նաև նրանք, ովքեր պարարտ ձևով ընդունել էին այս ալիքները, իսկ այն հիմնական ու ինտենսիվ ազդում է օխլոսյան «օբշեստվայի» վրա, ցայսօր հիացքի մեջ են ոջլոտության մակարդակի պատճառով Ռուսաստանից սափրված, խլինքը խորհրդարանի պատվանդանին քսող դավաճանից, ինչն էլ հնարավորություն է տալիս վերջինիս`դեռևս սոսնձված մնալ վարչապետի աթոռից:

Սույն խլինքավորը կարծում է`Թուրքիայի պանթուրքիստական դարերի երազանքը իրականացրած, Մեղրին Արցախի միախառնումով համաշխարհային զոհասեղանին դրած, օթյակներին նվիրաբերած իր քայլը նույն համաշխարհայինները բարձր կգնահատեն, և բայդենյան երդմնակալությունից հետո, երբ Իսրայելն էլ հնարավոր է արդեն հարվածած կլինի Իրանին, իր շուրջն իրականությունը կփոխվի, ու ինքը դեռ կհարատևի` իր օխլոսին երկրորդ պտույտի տանելով:

Ավաղ: Իր հրաժեշտի զանգերը, որոնք ղողանջում են շատ վաղուց, շուտով կկախվեն իր իսկ կոկորդից այն պարզ պատճառով, որ այլևս էներգետիկապես անպիտան է «զոնայի» համար, «զոնան» նրանից քամել է ողջ անհրաժեշտը:

Ցայս նրան պաշտպանող Ռուսաստանն անգամ այլևս չի ուզում` «Վավայիչի» երեսն ու մորուքը տեսնել, ինտենսիվ սափրում է նրան. «ստալկեր» Վլադիմիր Վլադիմիրովիչը, Ռուսաստանից թրաշված Վավայիչին վերջին այցին անձամբ է հորդորել` «բերի շինել, իդի դոմոյ»:

Մնացածը կարծես` տեխնիկայի ու օրերի հարց է:

Կարմեն Դավթան