Ո՞ւմ շահերին եք ծառայում, մեր դարավոր ոսոխ թուրքի՞ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը մշակութային գործիչ, բեմադրիչ, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության խորհրդի անդամ Ռուբեն Հովհաննիսյանն է

2018-ին Փաշինյանի կողքին կանգնեցին մի խումբ մտավորականներ, նրանք դարձան կեղծ «դուխովի» ակտիվ քարոզիչներ։ Հարթակներում կանգնելով թավշյա առաջնորդի կողքին՝ նրանք իրենց ներկայությամբ ոգևորեցին ժողովրդին ու նաև նպաստեցին Փաշինյանի ու իր քայլած թիմի հաղթանակին: 2,5 տարի շարունակ նրանք կուրորեն պաշտպանեցին «դուխով վարչապետին», անտեսեցին նրա բոլոր վտանգավոր քայլերը: Ավելին, իրենք իսկ նպաստեցին, որ խորանա Փաշինյանի սերմանած ներհայաստանյան պառակտումը՝ սևերի ու սպիտակների բաժանումը: Իսկ երբ այդ դուխով վարչապետը վաճառեց Արցախը, ու այժմ վտանգի առաջ էլ կանգնեցրեց Հայաստանը, այդ նույն մարդիկ հայտարարում են՝ «դե, սխալվել ենք»: Իսկ ո՞ւր մնաց պատասխանատվությունը…

Մանրամասները՝ տեսանյութում