Հայաստան ադրբեջանական արտադրության սննդամթերք չի ներկրվում. ՍԱՏՄ
Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական ծագմամբ որևէ սննդամթերք չի ներմուծվել: Այդ մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
«Հարգելի սպառող, Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական ծագմամբ որևէ սննդամթերք չի ներմուծվել:
Շուկայում ժամանակ առ ժամանակ հայտնվում է այլ լեզուների հետ համատեղ արված ադրբեջաներեն մակնշմամբ սննդամթերքը, ինչը նշանակում է, որ արտադրանքը նախատեսված է նաև այդ երկրի, ինչպես նաև այլ շուկաների համար»,-նշվում է հաղորդագրությունում: