Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը․ Մարուքյան

Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հայաստանի բոլոր դեսպանությունները աշխարհի բոլոր մայրաքաղաքներում և մեր դիվանագիտական ներկայացուցիչները միջազգային կառույցներում պետք է քուն ու դադար չունենան, բարձրաձայնեն հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը` միջազգային ճնշում բանեցնելու միջազգային մարդասիրական իրավունքով (Ժնևյան կոնվենցիաներով), հրադադարի փաստաթղթով պարտավորություն ստանձնած Ադրբեջանի իշխանությունների վրա:

Սա ոչ միայն 21րդ դարի քաղաքակիրթ աշխարհին չհամապատասխանող վարքագիծ է, այլ նաև միջազգային հանցագործություն, որը պետք է բարձրաձայնել բոլոր հարթակներում»,- գրել է Մարուքյանը։