Ռազմագերիները չեն կարող համարվել ահաբեկիչներ․ փորձագետը՝ ռազմագերիներին վերադարձնելու հարցով հանրության անելիքների մասին

Ռազմագերիները չեն կարող համարվել ահաբեկիչներ , քանի որ նրանք չեն իրականացրել գործողություններ, որոնք ուղղված են քաղաքացիական անձանց, օբյեկտների դեմ։ Չեն իրականացրել այնպիսի գործողություններ, որոնք վնաս են հասրցել մշակույթային ժառանգությանը։

Ռազմագերիներն իրականացրել են պաշտպանական գործառույթ։ Իրենք պաշտպանել են էթնիկ և կրոնական այն հատվածին, որոնք ենթարկվել են զինված հարձակման։ Այսինքն ազգային և կրոնական պատկանելիության համար հարձակման ենթարկված մարդկանց պաշտպանել են մարդիկ, ովքեր ստիպված են եղել զենք վերցնել, քանի որ խաղաղ բնակչությունը ռեալ ոչնչացման վտանգի առջև է կանգնած եղել, ինչպես նաև ոնչնչացման վտանգի առջև է կանգնած եղել անշարժ և շարժական գույքը։ Դրա վառ ապացույցն է այն բազմաթիվ քաղաքացիական զոհերը, որոնց մարմիններն այս օրերին դուրս են բերվել իրենց իսկ բնակավայրերից, որոնք անցել են թշնամու ուժերի վերահսկողության տակ։

Որպեսզի թշնամու համար գլխացավանք լինի այս թեման, և նա ցանկանա օր առաջ վերադարձնի ռազմագերիներին, մենք այսօր բառիս բուն իմաստով , տարբեր ճակատներով պետք է դիվանագիտական և անձնական կապերով գրոհներ իրականացնեինք միջազգային կառույցներում։ Մեկ-երկու պաշտոնյայի աշխատանքվ բան դուրս չի գա։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։