Մարդու մարմնում գտնվել է կորոնավիրուսի տարածման վրա ազդող ֆերմենտ

Մարդու մարմնում հայտնաբերվել է ֆերմենտ, որը կարող է ազդել կորոնավիրուսի զարգացման վրա: Բացահայտումը կատարել են Գերմանիայի Թյուբինհենի համալսարանի գիտնականները: Այս մասին գրում է Zvezda.ru-ն:

Թոքերում COVID-19-ի տարածման համակարգչային մոդելի օգնությամբ հետազոտողները եզրակացրել են, որ վիրուսը բջիջներին «ստիպում է» մշակել հատուկ նյութեր, որոնց օգնությամբ ներթափանցում են բջիջների մեջ:

Այս գործընթացում կարևոր դեր ունի GK1 ֆերմենտը: Այն մարմնից հեռացնելուց հետո կորոնավիրուսը դադարում է բազմապատկվել, հայտնում է Merkur պորտալը:

Ըստ գիտնականների՝ նոր հայտնագործությունը կարող է օգնել COVID-19- ի դեմ դեղերի մշակմանն ու կատարելագործմանը: