Նիկոլ Փաշինյանը կանչում է հեռանալ ցանկացող պատգամավորներին ու ասում՝ էս դո՞ւ չես էս վիդեոյի մեջ. Միքայել Մինասյան

Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին հանձնարարել է և այս 2,5 տարվա ընթացքում դոսյեներ կազմել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վրա:

Բոլոր նրանք, ովքեր ասել են, որ ուզում են գնալ, Նիկոլը կանչել ու ասել է՝ «Էս դո՞ւ չես էս վիդեոյում, էս դո՞ւ չես էս ձայնագրության մեջ, դե գնա, խելոք սպասի, թե ինչ պետք է անես»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած «Requiem 7. քաղաքականություն» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց Միքայել Մինասյանը։

«Դա է Նիկոլ Փաշինյանը, դա է Նիկոլ Փաշինյանի ոճը: Նիկոլ Փաշինյանը պատիժ է նաև նրանց համար»,-ասաց նա: