Տեղի է ունեցել «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի կառավարման խորհրդի ընդլայնված կազմով նիստ

Այսօր, տխրահռչակ հայտարարության ստորագրումից ուղիղ երկու ամիս անց, տեղի ունեցավ «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի կառավարման խորհրդի ընդլայնված կազմով նիստը։

Ամեն օր անիծելու և գոռգռալու փոխարեն մենք փորձում ենք ուժ գտնել, ուժերը համախմբել, նոր մարտահրավերներն ընդունել ի գիտություն և բազմաթիվ խնդիրներից գոնե մի քանիսի լուծման պատրաստակամությամբ տեր կանգնել մեր Հայրենիքին։

Ընդունել ենք մեր ծրագրով կատարվող աշխատանքների ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը , ինչպես նաև․

1․ Ծրագրով իրականացնել Հայոց բանակի համար կենսական և կարևոր նշանակություն ունեցող ծրագիրը, որը բավականին ծախսատար է, ուստի պետք է խնդրեմ բոլորիդ, ընկերներ ջան, որ ներգրավեք նաև ձեր ընկերներին ,ընկերական խմբերին այս ծրագրում ։

2․ Ստեղծել հիմնադրամ, բայց նաև զուգահեռ կգործի «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի հաշվեհամարները, որպեսզի զերծ մնանք մի շարք օրենսդրական խնդիրներից, որոնց կարող են բախվել մեր Սփյուռքի հայրենակիցները։

3․ Ստեղծվեցին կրթության, ռազմական և ՏՏ ոլորտների աշխատանքային խմբեր, որոնց գործունեությանն առանձնին առանձին կանդրադառնամ փակ խմբում։

4․ Որոշում կայացվեց սահմանել նաև «Հայոց Հզոր Բանակ»-ի անդամավճար մինիմումը 500 դրամ։ Անդամավճարները կփոխանցվեն նույն հաշվեհամարներին կամավորության սկզբունքով՝ անդամավճար գրությամբ։

 Կարեն Հովհաննիսյան