Հայաստանն իրապես ինքնիշխան էր, քանի դեռ Աշոցքից զորակոչված զինծառայողը կանգնած էր Հորադիզի սահմանին․ Քաղաքագետ

Հայաստանն իրապես ինքնիշխան էր, քանի դեռ Աշոցքից զորակոչված զինծառայողը կանգնած էր Հորադիզի սահմանին, և «Ջաբրայիլը ծնկներից էր»։ Նոյեմբերի 9-ից հետո ինքնիշխանության այդ պաշարն այլևս չկա, և մնացել էր պարզ երկընտրանք՝ Армянскiй марзъ ԿԱՄ millet-i sadıka։ Եվ մինչ շատերս կարծում էինք, թե առաջին տարբերակը բնականորեն այլընտրանք չունի, կարծես թե «վերևներում» ընտրել են երկրորդը։ Այսպիսի շրջադարձի դեպքում Երկիր Նաիրիի կամ իմ ասած Լեռնական Հայաստանի բնակիչներս ստիպված կլինենք համակերպվելու, որ մեր կենդանության օրոք Հայաստանի ազատության աստղն այլևս չի ցոլա…

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից։