Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները ողջ գիշեր հսկել են Սոֆյա Հովսեփյանի տունը, որպեսզի որևէ մեկը չփորձի ճնշում գործադրել նրա նկատմամբ

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները ողջ գիշեր հսկել են ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի տունը, որպեսզի որևէ մեկը չփորձի ճնշում գործադրել նրա նկատմամբ։

Նշենք, որ երեկ կեսգիշերին, երբ Հովսեփյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Իմ քայլից», իշխանական ֆեյքերն ու պատգամավորները վիրտուալ հարձակում սկսեցին նրա դեմ, իսկ հասարակության ստվար զանգվածը Սոֆյա Հովսեփյանին աջակցող հայտարարություններով հանդես եկավ: