Ռուսաստանից հատուկ չվերթով ժամանած բժիշկների խումբն այս պահին Նիկոլ Փաշինյանի նստավայրում է

Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները հաստատում են Սեմյոն Պեգովի ինֆորմացիան այն մասին, որ Ռուսաստանից բժիշկներ են ժամանել Հայաստան: Երևան է ժամանել երկու խումբ: Խմբերից մեկը գտնվում է Նիկոլ Փաշինյանի նստավայրում, մյուսը՝ Երևանի հյուրանոցներից մեկում: Այս մասին իր էջում գրում է Արամ Գաբրիելյանովը:

«Երկրորդ խումբը արյան նմուշառում է անում Փաշինյանի անձնական օդանավի օդաչուներից, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի 6 անդամից՝ նրանցից, ովքեր մեկնելու են Մոսկվա: Շուտով կիմանամ բոլոր մանրամասները»,-գրել է նա: