Մոսկվայից հատուկ չվերթով բժիշկներ են ժամանել Երևան. WarGonzo-ն ուշագրավ մանրամասներ է հայտնում

Մոսկվայից հատուկ չվերթով բժիշկներ են ժամանել Երևան: Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը:

Նախագիծը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ժամանող մասնագետները պետք է ուսումնասիրեն այն հայ պաշտոնյաների արյունը, ովքեր մեկնելու են Մոսկվա բանակցությունների:

Հաշվի առնելով այն, թե ինչ աստիճանի ուշադրություն է դարձվում այս հարցին՝ խոսքը վերաբերում է ամենաբարձր մակարդակով խորհրդակցություններին:

Գործընթացն ընթանում է ռուսական հատուկ ծառայություններից մեկի վերահսկողության ներքո: