Հանրապետության հրապարակում նստացույցը շարունակվում է

Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջը հայտնում է.

«Հանրապետության հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը շարունակվում է։

Մայրաքաղաքի սրտում տեղադրված վրանը շատերի համար դարձել է հարազատ ու ջերմ անկյուն։

Քաղաքացիներն այստեղ են գալիս արժանապատվության, խաղաղության, միասնության ու հավատի վաղվա օրը վերագտնելու հույսով»։