Գառնիկ Իսագուլյանին տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ

Հայտնի դարձավ, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ։ Պատճառներն անհայտ են։ Այդ մասին չեն տեղեկացրել անգամ Իսագուլյանի պաշտպանին։ Այս պահին պաշտպանին դեռևս չի հաջողվել պարզաբանում ստանալ։