Իրանը փաստացի նախընթաց դիրքավորվում է

Նախօրեին տեղեկատվություն տարածվեց առ այն, որ Իրանի կառավարությունը հավանության է արժանացրել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկը:

Թեհրանի նման քայլն արդեն առարկայորեն փաստում է Իրանի կողմից Սյունիքի մարզի համակողմանի կարևորման իրողությունը, որի մասին բազմիցս է բարձրաձայնվել։ Մյուս կողմից, նման որոշմամբ Իրանը փաստացի նախընթաց դիրքավորվում է նաև Սյունիքի հետ կապված տարածաշրջանային, անգամ աշխարհաքաղաքական հետաքրքրություն ու կարևորություն ունեցող գործընթացների համատեքստում, որոնք մեկնարկել են 44-օրյա պատերազմից հետո և, վստահաբար, նոր զարգացումներ են դրսևորելու արդեն 2022 թ.։

 Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից