Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումից կօգտվի ամբողջ աշխարհը. ՄԱԿ–ում ՌԴ փոխներկայացուցիչ

ՄԱԿ–ում ՌԴ մշտական  ներկայացուցչի տեղակալ  Դմիտրի Պոլյանսկին պատասխանել է թուրքական լրատվական գործակալության հարցերին։

Թուրքական Anadolu—ի փոխանցմամբ՝ Դմիտրի Պոլյանսկին նշել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ՌԴ–ն գոհունակությամբ է ընդունել։ «Հանդիպումը Մոսկվայում իրականացնելը անակնալ չէ։

Թե Թուրքիան, թե Հայաստանը մեր լավ գործընկերներն են։  Մենք աջակցում ենք տարածաշրջանային ցանցերի ընդլայնմանը։ Գործընթացը շատ զգայուն է, կողմերն ունեն վստահության պակաս եւ  պետք է այն հաղթահարել։ Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումից ամբողջ աշխարհը օգուտ կստանա».–ասել է Դմիտրի Պոլյանսկին։