Արցախցիները Ֆրանսիայից քաղաքական ապաստան են խնդրել

ՄԱԿ-ի գրասենյակին նամակ հանձնելուց հետո բողոքի ակցիա իրականացնող արցախցիները շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ: Նրանք տեղեկացրին, որ մոտ 25 օր առաջ նամակ են ուղարկել Ֆրանսիայի նախագահին:

«Հիմնական նպատակը նրանցից քաղաքական ապաստան խնդրելն է, որովհետև եթե այսպես շարունակվի, Հադրութի համայնքի գոյությունն ավելի հեշտ կպահպանվի Ֆրանսիայում, քան Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Հայրյանը:

Արցախիցներին դեսպանատնից տեղակացրին, որ նամակն արդեն ուղարկված է, պատասխանի դեպքում իրենք կտեղեկացվեն: