Վիեննայի բանակցությունների հաջողության գրավականը պատժամիջոցների վերացման շուրջ համաձայնության հասնելն է. Բաղերի

Երկուշաբթի օրը, Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի Համատեղ հանձնաժողովի նիստից հետո, ԻԻՀ փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին ընդգծել է, որ բանակցությունների հաջողության բանալին Իրանի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ համաձայնության հասնելն է: Գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Բաղերին նշել է, որ հանդիպման մասնակիցներն ընդգծել են բանակցությունների ութերորդ փուլում պատժամիջոցների չեղարկման, այդ գործընթացի ստուգման և երաշխիքների տրամադրման կարևորությունն ու առաջնահերթությունը: Նա հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն այսօր՝ պատժամիջոցների վերացման և երաշխիքների վերաբերյալ Իրանի առաջարկները քննարկելու օրակարգով:

Բաղերի Քանին նշել է, որ առաջիկա օրերին կողմերը քննարկելու են ֆինանսական և բանկային պատժամիջոցների հետ կապված հարցեր։

Իրանի դեմ ճնշող և անօրինական պատժամիջոցների չեղարկման թեմայով Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլը մեկնարկել է երկուշաբթի երեկոյան: