Թալիբները կանանց արգելել են ճամփորդել առանց տղամարդու ուղեկցության

«Թալիբան»-ը նոր սահմանափակումներ է մտցրել երկրի կանանց ճամփորդության համար։ Առաքինության խթանման և արատավոր չարիքների կանխարգելման մասին նախարարության հրահանգը սահմանափակում է կնոջ՝ առանց տղամարդ ազգականի ուղեկցության 72 կիլոմետրից ավելի ճանապարհ անցնելու հնարավորությունը։ Այն նաեւ խորհուրդ է տվել տաքսու վարորդներին սպասարկել միայն հիջաբ կամ գլխաշոր կրող կանանց։

Նախարարության ներկայացուցիչ Սադիկ Ակիֆ Մահաջերը հայտարարել է, որ սահմանափակումները համապատասխանում են շարիաթի կամ իսլամի օրենքներին:

Հրամանով սահմանում է նաեւ, որ Աֆղանստանի՝ միայն տղամարդկանց համար նախատեսված տրանսպորտային հատվածի վարորդները պետք է մորուք պահեն եւ ձեռնպահ մնալ իրենց մեքենաներում երաժշտություն միացնելուց:

Վերջին սահմանափակումներն ուժի մեջ են մտել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ թալիբները աֆղանական հեռուստաալիքներից պահանջել են դադարեցնել սերիալների ցուցադրությունը դերասանուհիների մասնակցությամբ եւ կին հեռուստահաղորդավարներից պահանջել եթերում հիջաբ կրել: