Հայ-թուրքական հարաբերություններ բարելավող խաղացողները նոր 1915 թվական են հրահրում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ, երգահան Աննա Հովները։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք այս իշխանությունների ձեռամբ իրականացվող այսպես կոչված խաղաղության օրակարգից, որի համատեքստում Հայաստանի իշխանությունը զավթած քպ-ականները հերթով տանուլ են տալիս Հայաստանի շահերը։

Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ տեղի է ունեցել այսպես կոչված «հայ մտավորականների» պատվիրակության հանդիպումը ադրբեջանցի իրենց համախոհների հետ: Հայաստանից մասնակցել են Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: Աննա Հովներն անդրադարձավ այս հանդիպմանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու են հենց այս մարդիկ ընտրվել իբրև պատվիրակություն, մորդիկ, որոնք ոչ միանշանակորեն են ընկալվում մեզանում, որոնց հայացքներն ու արժեքները մեղմ ասած կասկածելի են, և նրանք ադրբեջանցի գործընկերների մոտ Հայաստանի մտավորականության դեմքն են ներկայացրել։ Աննա Հովների համար դա վրդովեցնող է, և այդ հանդիպումը, ըստ նրա, խաղաղության կեղծ օրակարգի սցենարով է իրականացվում։

Խոսեցինք նաև թուրքական բարեկամության հետևանքներից Հայաստանի համար, իսկապե՞ս Թուրքիան պատրաստ է առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել ու սահմաններ բացել, թե՞ դա լինելու է մեր կորուստների հաշվին՝ Արցախի կորուստ, պահանջատիրությունից հրաժարում, Սյունիքից հրաժարում։

Հաղորդման վերջում անդրադարձանք այլախոհ և ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումներին, նրանց ձերբակալություններին ու կալանավորումներին, քրեական գործեր հարուցելուն։ Ի՞նչ նպատակով են այսօր այդ գործիչներից շատերն անազատության մեջ, արդյո՞ք նրանք խոչընդոտում են իշխանությունների ազգադավ ծրագրերի իրականացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում