Հայ մտավորականները բոյկոտեցին Բաքվի կինոփառատոնը․ Հորս, Հենրիկ Մալյանին, ուրիշներին կանչեցին Կարեն Դեմիրճյանի մոտ` բան չփոխվեց, չգնացին․ ռեժիսոր

Սովետ էր դեռ: Սովետ! Բայց հայ մտավորականները բոյկոտեցին Բաքվի կինոփառատոնը: Հորս, Հենրիկ Մալյանին, ուրիշներին կանչեցին Կարեն Դեմիրճյանի մոտ` բան չփոխվեց, չգնացին:

Մեծերի սերունդը գնաց: Մալյան-Մկրտչյանի ժամանակաշրջանի «լածիրակները» Երկրորդի և Երրորդի «շեստյորկեքին» քծնելով ստացան գործ ու կոչում` հետագայում դառնալով նաև նիկոլի «մշակութային էլիտա»:

Ադրբեջանցիների հետ հանդիպումը չզարմացրեց: Չի զարմացնի նաև երբ նույն մարդիկ փորձեն դառնալ հաջորդ իշխանության հավատարիմ մշակութային մասը: Բայց չի ստացվի: նիկոլի «հետևում» գտնվելը չի մարսվի` Եռաբլուրը վկա:

 

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից։