Սրա առկայության պայմաններում Ադրբեջանին ո՜չ բանակ է պետք, ո՜չ էլ ՝ դիվանագետներ․ Շարմազանով

Ազգային առաջնորդն Ալեքսանդր Մյասնիկյանն էր, այլ ՝ոչ թե սա։

Մյասնիկյանի ու Նիկոլի հայեցակարգային տարբերությունը։

1921-ի հունիսի 19 -ին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը հրապարակում է հրամանագիր, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը հռչակվել է Խորհրդային Հայաստանի անբաժան մաս։

Իսկ 2021-ի դեկտեմբերի 24-ին կապիտուլյանտի հայտարարությունը մոտավորապես հետեւյալն էր նշանակում՝ Լեռնային Ղարաբաղը միայն հայկական չէր։

Սրա առկայության պայմաններում Ադրբեջանին ո՜չ բանակ է պետք, ո՜չ էլ ՝ դիվանագետներ։

Իրենց փոխարեն ամեն ինչ ասվում եւ արվում է կապիտուլյանտների կողմից։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։