Իրանը 15 օրով փակել է Թուրքիայի հետ սահմանային անցակետերը

Իրանի իշխանությունները որոշում են կայացրել 15 օրով փակել Թուրքիայի հետ բոլոր սահմանային անցակետերը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ թուրքական կողմը տարակուսանք է հայտնել Իրանի կողմից միակողմանիորեն սահմանային անցակետերի փակման փաստի մասին։

Թուրքիայի Էսենդերեյի քաղաքապետը կարծիք է հայտնել, որ Իրանը հավանաբար ցանկանում է արգելել իր քաղաքացիներին Նոր տարին Թուրքիայում անցկացնել, ինչի համար առանց պատճառաբանության է փակել սահմանները Թուրքիայի հետ։