Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեկտեմբերի 28-ին Պետերբուրգում Ալիևի հետ անպայման շփում լինելու է

Այո մասնակցելու եմ։ Այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց որ շփում կլինի Ադրբեջանի նախագահի հետ, անպայման կլինի։ Բայց պաշտոնական բանակցության մասին առաջարկ չենք ստացել։ Քանի որ գագաթնաժողովն էլ ոչ ֆորմալ է, բոլոր շփումները կլինեն ոչ ֆորմալ։ Որպես շփում միանշանակ կլինի, իսկ թե ինչպիսին, տեղում կերևա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, մեկնելու է արդյո՞ք դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ երկրների հանդիպմանն ու արդյո՞ք հանդիպում լինելու է Ալիևի հետ։