Գերեվարված ադրբեջանցիները վերադարձվել են առանց նախապայմանների․Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց, որ օրեր առաջ գերեվարված ադրբեջանցիները վերադարձվել են առանց նախապայմանների։

«Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված։ Մեր դիրքորոշմամբ մենք ի ցույց ենք դրել մեր հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,-նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։