Դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել Դավիթ Տոնոյանի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Վերաքննիչ դատարանը` դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժեց Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու որոշման դեմ մեր բողոքը»,–ասաց փաստաբանը։

Հովհաննիսյանը նշեց, որ դեռ գնահատական տալ չի կարող, թե ինչու է վերաքննիչը նման որոշում կայացրել, քանի որ որոշումը չի ստացել։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։

Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։