Ալիևը Հադրութում հայտնել է նոր տեսակի ադրբեջանական զորամիավորման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է հայկական Հադրութում նոր զորամիավորման ստեղծման մասին։ Խոսքը վերաբերում է, այսպես կոչված կոմանդոներին։

Ալիևն ասել է, որ այս զինվորները կարող են կատարել ցանկացած խնդիր, որը կդրվի իրենց առաջ, նրանք մարդիկ են, ովքեր կյանքը կզոհեն իրենց հայրենիքի համար։

Հադրութից Ալիևն իր ընտանիքի անդամների հետ մեկնել է Շուշի։