Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին նոր փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Sputnik Տաջիկստան»-ը՝ վկայակոչելով Իսֆարի քաղաքապետի մամուլի քարտուղար Զուբայդուլո Շոմադովին։

Նշվում է, որ ղրղզական կողմից կրակել են Չորկու բնակավայրի բնակչի տան վրա։ Միաժամանակ, միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Բիշքեկը դեռ չի մեկնաբանել հայտնված տեղեկությունը։

Ընդ որում, դեկտեմբերի 22-ի նախօրեին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին կրակոցների դեպք է գրանցվել նաև Օվչի-Կալաչ գյուղական համայնքի  և Լայլակի շփման գոտում: