Արցախում կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 22-ին կատարվել է 331 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 84 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 40-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 1 մահվան դեպք.  70-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31256 քաղաքացու հետազոտություն, որից 4722-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։