Ռուսական կործանիչները վարժանքներ են անցկացրել Հայաստանի երկնքում

Ռուսական Էրեբունի ավիաբազայի ՄԻԳ-29 կործանիչների անձնակազմերը Հայաստանի երկնքում վարժանքների ընթացքում որսացել են պայմանական հակառակորդի թիրախները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունում։

«Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված Էրեբունի ռազմաօդային բազայի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնական թռիչքների ժամանակ որսացել են պայմանական հակառակորդի օդային թիրախները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ որսված թիրախները եղել են հակառակորդի ինքնաթիռների նմանակում։ Ավիացիոն զույգերի կազմում ռազմական օդաչուները, լեռներում բարդ օդերևութաբանական պայմաններում, կատարել են պարզ և բարդ աերոբատիկական տարրեր:

Զինծառայողները իրականացրել են նաև ներխուժող ինքնաթիռների հարկադիր վայրէջք։