ՆԱՏՕ-ի հետ ներկայիս հակամարտությունը կավարտվի կա՛մ 3-րդ համաշխարհային պատերազմով, կա՛մ ռեմիսիայով. Անդրեյ Կլիմով

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ներկայիս հակամարտությունը կարող է ավարտվել կամ երրորդ համաշխարհային պատերազմով, կամ ռեմիսիայով, եթե դաշինքը համաձայնի շարժվել դեպի շահերի հավասարակշռություն: Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդի սենատոր Անդրեյ Կլիմովը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա նշել է, որ այս պահին ՆԱՏՕ-ի գործողությունները միայն սրում են լարվածությունը, փոխանցում է Tert.am-ը։

Ուկրաինայում իրավիճակի շուրջ աճող լարվածության ֆոնին ՆԱՏՕ-ն բարձրացրել է իր արագ արձագանքման ուժերի մարտունակությունը:

Կլիմովը նշել է, որ այս պահին տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության ավելացումը չի փոխում ուժերի գլոբալ հավասարակշռությունը։ Այնուամենայնիվ, նման գործողությունները չեն կարող անտեսվել։

«Այժմ մենք մի շարք առաջարկներ ենք ներկայացրել մեր արևմտյան գործընկերներին։ Առաջարկվում է ճանաչել միջուկային պատերազմի անընդունելիությունը. սա շատ կարևոր կետ է, մենք առաջարկում ենք դադարեցնել միմյանց թշնամիներ համարելը »,- ասել է քաղաքական գործիչը։

Այս իրավիճակից, ըստ Կլիմովի, միայն երկու ելք կա՝ երրորդ աշխարհամարտ կամ ռեմիսիայի շրջան մտնելը։

«Անվտանգության փոխադարձ երաշխիքներով ռեմիսիայի այլընտրանքը միայն տեխնածին ապոկալիպսիսն է, որը ես իսկապես չէի ցանկանա: Արևմուտքը փակուղի է մղում է ոչ միայն մեզ, այլև իրեն. Ռուսաստանը բավականաչափ ուժ ունի իրեն պաշտպանելու համար, բայց ցանկացած զինված հակամարտության հետևանքները, այն էլ Եվրոպայի կենտրոնում, չափազանց ծանր են լինելու։ Սրանք և՛ փախստականների հոսքեր են, և՛ հումանիտար աղետներ։ Ավելի լավ կլինի, որ նրանք ուշադիր կարդան, թե ինչ է առաջարկում Մոսկվան և սկսեն արձագանքել ճիշտ ուղղությամբ՝ փորձելով հասնել շահերի հավասարակշռության»,- խորհուրդ է տվել Կլիմովը։