Այսօր Հայաստանի ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

Այսօր, դեկտեմբերի 21-ը, հայազգի ռազմաքաղաքական ականավոր պետական գործիչ, իմաստասեր, փիլիսոփա, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին Հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի Հանրապետության առաջնորդ, հայ ազատագրական պատերազմների պատերազմների ակտիվ մասնակից, մեծ հայ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ /Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան / հիշատակի օրն է։ Ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին, Ռուսական կայսրությունում, Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ այժմ Գյուզնուտ գյուղում։ Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը՝ Եղիշեն, գյուղի քահանան էր), մնացել է մոր՝ Տիրուհու խնամքին։ Ընտանիքում եղել են չորս երեխա, Նժդեհը փոքրն էր։

Թիֆլիսի ռուսական գիմնազիայում ուանելու տարիներից՝ 17 տարեկան հասակից միացել է հայ ազգային-ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ ու երկու տարի տեղի իրավաբանական բաժնում սովորել, ապա թողել է ուսումը և ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906-ին Գարեգին Նժդեհը մեկնել է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը ու այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադարձել է Հայաստան-Հայկական լեռնաշխարհ։

ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է եղել Դաշնակցության դիրքերի ամրապնդմանը, ինչպես նաև Ցեղակրոն շարժման ծավալմանը, երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով։ 1907-ին մտել է ՀՅԴ շարքերը ու մասնակցություն ունեցել  պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք ու ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909-ին վերադարձել է Կովկաս ու ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։

Բանտերում մնալով ավելի քան 3 տարի՝ մեկնել է Բուլղարիա։ 1912-ին, երբ սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար բուլղարական բանակի կողքին ստեղծել են կամավորական վաշտ, որի ղեկավարներն էին Գարեգին Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։

Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է։ Հայկական վաշտը, աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով, հրաժարվել է մասնակցել Բալկանյան 2-րդ պատերազմին, ու 1913-ին նա զորացրվել է։

Սպարապետ Նժդեհը եղել է ՀՀ Հարավային ուժերի Լեռնահայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատար։  Պարգևատրվել է 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի մեդալներով, «Բալկանյան ժողովուրդների հերոս» մեդալով։ Ի հիշատակ մեծ հայի՝ 1986 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում բացված  մետրոպոլիտենի կայարանը կոչվում է Գարեգին Նժդեհի անունով։ Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում Գարեգին Նժդեհի անունով փողոց կա։