ԱԺ-ում ՔՊ-ական և ընդդիմադիր պատգամավորների օգնականների միջև դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

2021թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Լիահույս եմ, որ վարույթն իրականացնող մարմինը կիրականացնի օբյեկտիվ նախաքննություն»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջև: