Ռուսաստանում միգրանտներին մատնահետքերով չիպեր կտրամադրեն

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հրաման է ստորագրել, ըստ որի աշխատանքային միգրանտներին Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի համար արտոնագրեր կտրամադրվեն քարտի տեսքով՝ նրանց դեմքի էլեկտրոնային պատկերը և մատնահետքերը պարունակող չիպով: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

«Հաստատել վիզա չպահանջող եղանակով Ռուսաստան ժամանած օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին տրվող արտոնագրի ձևը՝ էլեկտրոնային տվյալների կրիչով քարտի տեսքով»,- ասվում է փաստաթղթում։

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 29-ից։

Այս փաստաթղթում նշվում է նաև, որ քարտի չափը կլինի 8.5 x 5.3 սմ, դիմացի կողմում կլինի լուսանկարը, սերիան և արտոնագրի համարը, դրա տիրոջ ազգանունը, անունը և հայրանունը։ Բացի այդ, այնտեղ նշվելու է ծննդյան ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, մասնագիտությունը և ՀՎՆՀ-ը։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի անվանումը, որի տարածքում աշխատում է դրա տերը, ում կողմից և երբ է տրվել փաստաթուղթը: