Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդացել է 137 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 137 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343845 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2503039 վերջին մեկ օրում` 5932 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5309 բուժառու: Մեկ օրում նվազել է 204-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 329128 անձ` վերջին մեկ օրում 329 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11  քաղաքացի, մահացածների թիվը 7914 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1494 է: