Ատելության խոսքը կապ չունի խոսքի ազատության հետ․ ՄԻՊ (տեսանյութ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ատելության խոսքի բացասական հետևանքների մասին տեսանյութ՝ շեշտելով, որ այն որևէ կապ չունի խոսքի ազատության հետ:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

Տեսանյութի ուղերձն է, որ բոլորս պետք է ապրենք միասին՝ որպես համերաշխ  ու ժողովրդավար հասարակություն՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունն ու իրավունքները։