Ի՞նչ կապ ունի՝ ով է բանակցելու մեզ բոլորիս թուրքական էֆթանազիային ենթարկելու պայմանների շուրջ

Ես արդեն չեմ զարմանում, թե ինչպես է իշխանություններին հաջողվում գեներացնել Հայաստանի համար կործանարար գործընթացներ, սակայն չեմ դադարում զարմանալ, թե ինչպես է այդ ապազգային գործընթացներն իշխանությունը շատ հմուտ կերպով դարձնում ԸՆԴՈՒՆԵԼԻ և հանրային քննարկման առարկա։

Կոպիտ ասած՝ «մատերի վրա խաղացնում են» հանրային տրամադրությունները, դարձնելով քննարկման առարկա ի սկզբանե այնպիսի գործընթացներ, որոնք նույնիսկ քննարկել չի կարելի։

Օրինակ վերցնենք հայ-թուրքական այսպես կոչված «մերձեցման» գործընթացները, որոնք իրականում հանդիսանում են Հայաստանի համար դեպի ազգային ինքնասպանությանը տանող ճանապարհ։

Չի կարելի համաձայնել ընդունել թուրքերի յաթաղանի տակ պառկելու գործընթացը, որպես արդեն անխուսափելի պրոցես, պետք է ի սկզբանե գոնե հանրային տիրույթում իսպառ մերժել այդ տեղեկությունը, այլ ոչ թե քննարկել, թե ո՞վ է օրինակ բանակցողը Հայաստանի կողմից իսկ ո՞վ թուրքերի։

Ժողովուրդ, ի՞նչ կապ ունի՝ ով է բանակցելու թուրքերի հետ մեզ բոլորիս թուրքական էֆթանազիային ենթարկելու պայմանների շուրջ՝ Ռուբինյան Ռուբենն է, Պողոսյան Պողոսն է, թե Սիմոնյան Սիմոնը, ինքը գործընթացը ի սկզբանե հակապետական է, հակահայկական է, ապազգային է։

Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում։

Այս իշխանության ընդդիմախոսները գլուխները խոնարհած քննարկում են՝ ճի՞շտ է Ռուբինյանին որպես բանակցող նշանակել, թե ոչ, կամ ի՞նչ հմուտ դիվանագետ է թուրքերի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Հասկացեք, ի սկզբանե գործընթացը ԱՊՍԶԳԱՅԻՆ Է և բնավ կապ չունի ո՞վ, ո՞նց և ի՞նչ պայմաններում է քննարկելու մեզ թուրքի երախը նետելու պայմանները։

Խնդրում եմ, թույլ մի տվեք որ ձեզ դարձնեն հերթական, հակահայկական Օվերտոնի պատուհանի «մատերիալ»։

Եղեք սրանցից ավելի խելացի, միայն այդպես կարելի է իրականում պայքարել երկիրը հանձնելու և ոչնչացնելու դեմ։ 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից