Պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել գերիների նկատմամբ ցուցաբերել հումանիտար վերաբերմունք

ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից տասը հայ ռազմագերիների ազատ արձակումը, որը կայացել է ԵՄ աջակցությամբ։ Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Կոչ ենք անում արագ և ամբողջությամբ ազատ արձակել կալանավորված բոլոր անձանց, փոխանակել աճյուններն ու հաշվետու լինել անհետ կորածների վերաբերյալ։ Մենք ընդգծում են կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը՝ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»,- նշել է նա՝ կիսելով  Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ դեսպանորդ Թոյվո Քլաարի հրապարակած գրառումն ու լուսանկարները։

Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանն իր հատուկ զեկույցում փաստերով նշել էր, որ հայ գերիներն Ադրբեջանում ենթարկվել են խոշտանգումների։