«Երկաթե մանդատը» հենց դրա համար էր պետք

Իբր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պրոֆեսիոնալ է, ԱԺ նախագահը, պաշտպանության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարները, ԱԱԾ և ՊՎԾ պետերը …(թվարկումը չշարունակեմ)

իրենց գործի հմուտ վարպետներն են, հիմա էլ տվայտվում ենք, թե Թուրքիայի հետ բանակցություններում ինչու՞ այսպիսի ոչ համարժեք նշանակում արեցին:

Հարգելիներս, այլևս վաղուց ապացուցված է (առնվազն 2020թ-ի նոյեմբերի 9-ից), որ այս անձը չի եկել իշխանության ՀՀ շահերը պաշտպանելու համար: Եվ դա ոչ թե ապիկարությունից է, այլ ծրագիրն է այդպիսին. քանդել այն ամենը, ինչ քիչ թե շատ գործում էր մեր երկրում: Մի խոսքով, հետևողական քայլերով ծրագիրը հասցվում է ավարտին: Իրականում «երկաթե մանդատը» հենց դրա համար էր պետք:

Հ.Գ. ի՞նչն է պատճառը, որ դարեր շարունակ մեր թշնամի պետությունները չեն ունեցել այնպիսի ղեկավար, որն իր ամբողջ թիմով կգործեր ի շահ հայ ազգի:

Երևի միայն մեր ժողովրդին է բնորոշ այդ յուրահատկությունը։

 

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից։