«Կիրթ և կառուցողական» Իլհամ Ալիևը « փուռն է տվել» Նիկոլ Փաշինյանին

«Կիրթ և կառուցողական» Իլհամ Ալիևը « փուռն է տվել» Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իտալական İl Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանում ազատ համացանց կա, չկա գրաքննություն, ստել է, թե այդ երկրում մարդու իրավունքները պաշտպանված են։ Ալիևը քննադատել է իրեն կիրթ և կառուցողական անվանած Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, ասելով, որ Հայաստանում կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները և քաղաքական ազատությունները, հավելելով․ « Հիմնական քաղաքական կուսակցությունների լիդերների դեմ հարուցված են քրեական գործեր։ Հայաստանում բռնաճնշումները հասարակական մեծ դժգոհություն են առաջացնում, և այդ ամենն ակնհայտ փաստեր են։ Սակայն Հայաստանն ունի մշտական հովանոց, և ինչ էլ որ այնտեղ կատարվում է, համարվում է ժողովրդավարություն։ Մի տեսակ կրկնակի ստանդարտներ»:

 

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։