Մենք չռեալիզացված բազում հնարավորություններ ունենք

Հայաստանին զարգացման ծրագրեր են անհրաժեշտ։ Այնպիսի ծրագրեր, որոնք ինքնին կլինեն մեր երկրի առաջընթացի երաշխավորներ՝ անկախ այն բանից, թե ով է տվյալ օրվա իշխանությունը։ Նման ծրագերը չեն կարող զուտ տեխնիկական լուծումների փաթեթ լինել։ Դրանք պետք է ժողովրդի համընդհանուր համոզմունքն ու հավատքը լինեն, ապագայի մեր տեսլականը, եթե կուզեք՝ առաքելությունը։ Հայաստանի ամենամեծ խնդիրը հենց այդ է եղել՝ չգիտեինք ինչ ենք ուզում, ինչու ենք ուզում, ումից ենք ուզում և երբ ենք ուզում։ Մենք նույնիսկ չէինք հավատում մեր իսկ հաղթանակներին տեր կանգնելու մեր կարողությանը։ Ու հիմա էլ չենք հավատում, որ կարող ենք գործոն լինել տարածաշրջանում։ Հիմա առավել ևս չենք հավատում։

Մինչդեռ իրականում ամեն ինչ մեր ձեռքում է։ Ինձ հաճախ են հարցնում իմ լավատեսության հիմքերի մասին։ Պատասխանը, իրականում բարդ է, որը հնարավոր չէ ձևակերպել մեկ-երկու նախադասություններով։ Բայց վստահեցնում եմ՝ այն պահից, երբ սկսում ես մեր իրողությունների խորքային վերլուծությունը, հասկանում ես, որ նույնիսկ այս իրավիճակում մենք չռեալիզացված բազում հնարավորություններ ունենք։ Պարզապես պետք է անզիջում պայքար սկսել այդ հնարավորությունների համար։ Մեր ապագայի համար։ Հայաստանի համար։ Ու այն ժամ ամեն ինչ կսկսի շտկվել։ 

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից