Ստամբուլի բորսան հայտարարել է լիրայի փլուզման ֆոնին աշխատանքի դադարեցման մասին

Ստամբուլի բորսան հայտարարել է լիրայի փլուզման ֆոնին աշխատանքի դադարեցման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշել է նվազեցնել տոկոսադրույքը 15%-ից հասցնելով 14%-ի։ Իսկ դեկտեմբերի 17-ին լիրայի փոխարժեքն ընկել է 9%-ով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց հերթական հակառեկորդի՝ 17,14 լիրայի նախորդ փակման ժամանակ մեկ դոլարի դիմաց 15,66 լիրայի մակարդակից։

Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է նոր ուղիղ արժութային ինտերվենցիաների անցկացման մասին՝ թուրքական լիրայի փոխարժեքի անկման պայմաններում։